Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

«Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար»․ ամփոփվեց աշխատաժողովի աշխատաժողովի երրորդ փուլը

29.01.2022

2022 թվականի հունվարի 26-ին և 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողովի 3-րդ շրջափուլը։ Միջոցառմանը մասնակցեցին 26 մասնավոր կազմակերպությունների 29 ներկայացուցիչներ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը իր բացման խոսքում ողջունեց մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետաքրքրությունը այս թեմաներովմ․ «Ուրախ ենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հնարավորություն է ստացել փաստերի ստուգման և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում իր ունեցած փորձառությունը փոխանցելու նաև մասնավոր ձեռնարկությունների մեր գործընկերներին։ Վստահ ենք, որ փաստերի ստուգման, մեդիայի և հաղորդակցության ոլորտում գրագետ աշխատանքը շարունակում են մնալ ապատեղեկատվության կանխարգելման ու դրա դեմ պայքարի ամենաարդյուանավետ միջոցները»:

Մասնակիցներին ողջունեց նաև Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (CIPE) հայաստանյան ծրագրերի համակարգող Լուիզա Այվազյանը: Նա, տեղեկացնելով, որ CIPE-ն այս ոլորտում իր առաջին քայլերն է անում, կարևորեց գործարար համայնքի ներկայացուցիչներին այս ոլորտում ավելի ակտիվացնելու նախաձեռնությունը։ «Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ապատեղեկատվության դեմ պայքարի ծրագրերը հիմնականում ուղղված են ՔՀԿ-ներին։ Մեր գործունեության առանձնահատկությունն այն է, որ մեր թիրախում հենց մասնավոր հատվածն է՝ իրեն հատուկ հարցերով և խնդիրներով»,- նշեց Լուիզա Այվազյանը՝ ընդգծելով գործարար համայնքի պոտենցիալը ապատեղեկատվության դեմ պայքարի գործում։

CIPE հայաստանյան ծրագրերի համակարգողը նաև համատոռ ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ այն ծրագրերը, որոնց շրջանակում մասնակիցները կարող են համագործակցել CIPE-ի հետ:

Դասընթացի առաջին հատվածում մասնակիցների հետ աշխատում էր մեդիա և փաստերի ստուգման փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Փաստերի ստուգման կոնկրետ գործիքների ծանոթանալուց հետո դասընթացի երկրորդ հատվածում մասնակիցները քննարկեցին ապատեղակատվության դեմ պայքարի առանձնահատկությունները հանրային կապերի, ինչպես նաև ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների և գովազդատուների համագործակցության համատեքստում։ Բանախոսը հաղորդակցման փորձագետ Նվարդ Մելքոնյանն էր։

Դասընթացի առանձին հատված նվիրված էր իրական շահառուների թափանցիկության ապահովման կարգավորումներին։ Ընկերությունների իրական շահառուների հայտարարագրման նոր կարգավորությունները մասնավոր հատվածի համար նոր պարտավորություններ են նախատեսում, որոնց խախտումը կարող է առաջ բերել վարչական և քրեական պատասխանատվություն։ Մասնակիցների՝ թեմային առնչվող հարցերին պատասխանեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ, իրական շահառուների ոլորտի փորձագետ Անի Վարդերեսյանը։

Դասընթացի տեսագրությունները․

 

← Վերադառնալ ցուցակին