Նորություններ և իրադարձություններ
Դասընթաց վարելու հրավեր
27.01.2022
						«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետների, դասընթացավարներ և դասընթացների ծառայություն մատուցող ընկերությունների՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել պետական գնումների համակարգի կառավարման բարելավմանը և կազմակերպման մատչելիությանը: 
Պահանջվում են դասընթացավարներ հետևյալ ընդհանրական թեմաների համար՝
- «ՀՀ պետական գնումների համակարգ» 
 - «ՀՀ պետական գնումների մոնիթորինգ»
 
Դասընթացավարի պարտականությունները՝
- Մշակել և ներկայացնել դասընթացի ծրագիր (պլան)` պատվիրատուի պահանջներին համապատասխան,
 - Մշակել դասընթացի նախնական և հետդասընթացային գիտելիքի ստուգման հարցաշար,
 - Մշակել դասընթացի նյութերը (PowerPoint, գործնական վարժությունների նյութեր, մասնակիցներին բաժանվող նյութեր, օրակարգ) և տրամադրել դրանք պատվիրատուին դասընթացից առնվազն մեկ շաբաթ առաջ,
 - Իրականացնել դասընթացը՝ պատվիրատուի հետ առնվազն մեկ շաբաթ առաջ պայմանավորվելով դասընթացի իրականացման վայրի և օրվա համար,
 - Ներկայացնել դասընթացի համառոտ հաշվետվություն դասընթացի ավարտից երեք օրվա ընթացքում՝ ներառելով մասնակիցների կողմից առավել շատ հնչեցված հարցերի/ մտահոգությունների մասին տեղեկատվություն։
 
ՀԿ Կենտրոնի պարտականությունները՝
- տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ դասընթացի մասնակիցների վերաբերյալ,
 - կազմակերպել դասընթացի մասնակիցների տեղափոխումը և ապահովել նրանց ներկայությունը դասընթացին,
 - ապահովել դասընթացների համար անհրաժեշտ պիտույքները (մասնակիցների փաթեթ, ֆլիպչարտ, մարկեր, սքոչ և այլն` ըստ անհրաժեշտության),
 - դասընթացների իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն,
 - կատարել վճարումներ ըստ պայմանագրի:
 
Դասընթացների իրականացման ժամանակահատված՝ փետրվար-մարտ, 2022թ.: 
Թիրախ խումբ` գնումների համակարգողներից, ԶԼՄ (զանգվածային լրատվամիջոցներ) և ՔՀԿ (քաղաքացիական հասարակության կառույցներ) ներկայացուցիչներից կազմված խումբ։
Դասընթացի մասնակիցների թիվը խմբում՝ շուրջ 20 հոգի:  
Մրցույթի համար ներկայացվող փաստաթղթեր`
- վերջին 3 տարիների ընթացքում դասընթացավարի/կազմակերպության կողմից իրականացված առնվազն երեք նմանատիպ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն,
 - դասընթացավարի/փորձագետի ինքնակենսագրություն (CV) կամ կազմակերպության «պորտֆոլիո»,
 - դասընթացի օրակարգ, ընդհանուր նկարագիր (նախատեսված առնվազն երկու, առավելագույնը՝ 10 կրթական օրվա համար),
 - դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվող նյութեր (ամփոփ ներկայացնել/թվարկել նյութերի վերնագրերը/խորագրերը),
 - գնային առաջարկ, ձևաթուղթը՝ այստեղ։
 
Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 05.02.2022թ., ժամը 24:00-ն՝ ngoc.csd.ngo@gmail.com հասցեով` վերնագրի տողում նշելով Դասընթաց վարելու հետաքրքրության հայտ-TAAP: Միևնույն փորձագետը/կազմակերպությունը կարող է հայտ ներկայացնել մեկ կամ երկու թեմաներով դասընթացներ վարելու համար:
Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել TAAP ծրագրի թիմին`
- «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանին՝ arpinengoc@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգել 091 643 317 հեռախոսահամարով:
 - «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, ծրագրի համակարգող Սյուզան Հովսեփյանին՝ hovsepyansyuzan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգել 091 743 315 հեռախոսահամարով:
 - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ, ծրագրի համակարգող Մանե Մադոյանին՝ manemadoyan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094 700 74 հեռախոսահամարով։
 
__________________________________
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական հասարակական կազմակերպությունների կողմից։
Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԴԱՏԱ ծրագրի գործընկերների կողմից։