Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ը ԲԿԳ հանձառության երկու առաջարկ է ներկայացրել
09.12.2021
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) շրջանակում Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ծրագրի համար երկու հանձնառության գաղափար է ներկայացրել Կառավարություն։
ԻԱԿ-ի ներկայացրած երկու առաջարկույթունները համահունչ են ԲԿԳ սկզբունքներին. դրանք կոչված են ձևավորել պաշտոնական հաղորդակցության միասնական քաղաքականություն և գործարկել՝ օգտագործելով նաև նորարար մեխանիզմների ընձեռած առավելությունները, ինչպես նաև խթանել տեղեկատվության ազատության ոլորտում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ ուղղակիորեն նպաստելով հանրային մասնակցության ընդլայնմանն ու բարձրացնելով դրա արդյունավետությունը։
ԻԱԿ-ն առաջարկում է մշակել և ընդունել կառավարության միասնական հաղորդակցության քաղաքականություն և գործուն մեխանիզմներ։ Այս կարևոր հանձնառությունն արդյունավետորեն իրագործելու համար կարիք կլինի նախապես իրականացնել նաև կառավարության հաղորդակցության կազմակերպման և կառավարման տարբեր մոդելների ուսումնասիրություն, քարտեզագրել պաշտոնական հաղորդակցության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, բացահայտել դրանց հաղթահարման հնարավորություններն ու ռեսուրսները։
Հառվի առնելով, որ կառավարության և հասարակության առջեւ ծառացած կաերւորագույն մարտահրավերներից է ապատեղեկատվությունը, ուստի դրա դեմ պայքարելու լավագույն միջոցը պատշաճ հաղորդակցությունն է, որը նաև բարձրացնում է կառավարության հրապարակայնության մակարդակը և հանրային վստահությունը։ Այս հանձնառության կարևորությունը ընդգծվեց հատկապես վերջին երկու տարում, երբ Հայաստանն առերեսվեց երեք մեծ ճգնաժամի՝ համավարակ, պատերազմ և հետպատերազմական անկայուն իրավիճակ: Սրանք մի կողմից բացահայտեցին ոլորտում առակա հիմնական խնդիրները, մյուս կողմից հաստատեցին համակարգված և միասնական տեղեկատվական քաղաքականության կարևորությունը։
ԻԱԿ-ի երկրորդ առաջարկի նպատակն է խթանել պետական կառավարման համակարգի հրապարակայնությունը, հաշվետվողականությունը և տեղեկատվության ազատությունը՝ ներդնելով պետական կառավարման համակարգի գնահատման հրապարակային և թափանցիկ մեխանիզմ։
Տեղեկատվության ազատության (ՏԱ) ոլորտում պարտավորությունների կատարման, ինչպես նաև դրանց արդյունավետության վերաբերյալ համակարգված և փաստահեն տեղեկատվական բազա հավաքագրելու և հանրայնացնելու նպատակով, առաջարկվում է մշակել և ներդնել ՏԱ ոլորտի ինքնագնահատման համակարգ, որը պետական լիազոր մարմինը կկարողանա ամեն տարի օգտագործել՝ գնահատելու պետական կառավարման համակարգի ՏԱ իրավունքի իրացման գործընթացը։
Հանձնառության շրջանակում նախատեսվում է․
- մշակել ՏԱ ոլորտի ինքնագնահատման չափանիշներ,
- մշակել պետական մարմինների կողմից ՏԱ վիճակագրության վարման և հաշվետվողականության միասնական մեխանիզմներ,
- ներդնել գնահատման միասնական համակարգն ու ապահովել դրա կիրառության համար անհրաժեշտ պայմաններ։
Հանձնառության շնորհիվ ՏԱ ոլորտի բոլոր դերակատարները կունենան ՏԱ իրավունքի իրացման մասին փաստահեն, ամբողջական և մատչելի տեղեկություն, ինչը կարևոր է նախապայման է հանրային վերահսկողության, ինչպես նաև ոլորտին առնչվող արդյունավետ որոշումների և բարեփոխումների համար։
Երկու հանձնառությունների իրականացման ընթացքում կարևոր է քաղհասարակության ակտիվ մասնակցությունը։ Ինֆորմացիայի ազտության կենտրոնը հայտնում է իր պատրաստակամությունը ակտիվորեն համագործակցել պետության հետ այդ առաջարկների շրջանակում նախատեսվող գործողությունների մշակման և իրագործման փուլերին, ապա նաև գործընկեր կառույցների հետ ապահովել դրանց արդյունավետության հանրային վերահսկողությունը։
Ի դեպ ԲԿԳ-Հայաստան նոր 2022-2023թթ. գործողությունների ծրագրի մշակման համար հանրային առաջարկություններ հավաքագրելու գործընթացը շարունակվում է։ Առաջարկություններ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել Բաց կառավարման գործընկերություն-Հայաստանի պաշտոնական կայք։ Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը։