Նորություններ և իրադարձություններ
Իրական շահառուների տվյալների ստանդարտի կիրառումը Հայաստանում
30.11.2021
						«Արդյունահանողների բացահայտում» (Opening Extractives) ծրագրի շրջանակում «Բաց սեփականություն» նախաձեռնությունը (Open Ownership) և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում են աշխատաժողովների շարք իրական շահառուների տվյալներ օգտագործողների համար:
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.
- Հասկանալ Հայաստանի իրական շահառուների հայտարարագրերը և տեսնել ժամանակի ընթացքում ընկերության հայտարարագրի փոփոխությունները,
 - գտնել իրական շահառուների հայտարարագրերը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, հասկանալ, ներբեռնել, հավաքել և դիտել հայտարարագրերի տարբերակները json ձևաչափով,
 - հասկանալ եզակի նույնացուցիչների կարևորությունը իրական շահառուների տվյալներում,
 - օգտագործել առկա տվյալները հետազոտության, վերլուծության և շահերի պաշտպանության նպատակով,
 - վերապատրաստել այլ հետաքրքրված անձանց կամ խմբերի այն մասին, թե ով է «իրական շահառուն», և ինչպես պետք է վերլուծել հրապարակված ընթացիկ տվյալները:
 
Դասընթացի բոլոր երեք օրերին մասնակցած անձինք գիտելիքից և հմտություններից բացի կստանան մասնակցության վկայական և հնարավորություն՝ մասնակցելու Ծրագրի շրջանակում 2022 թվականին նախատեսվող հետազոտական ծրագրերի մրցույթին:
Աշխատաժողովի իրականացման ժամկետները՝ ս.թ. դեկտեմբերի 7,8,9: