Նորություններ և իրադարձություններ
Փաստերի ստուգումը բիզնես ընկերությունների ներկայացուցիչների համար
30.11.2021

Հաշվի առնելով գործարար համայնքի և գովազդատուների համագործակցության նշանակությունը ապատեղեկատվության դեմ պայքար|ում՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ կազմակերպում է «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով աշխատաժողով:
Մասնակցության շնորհիվ կզարգացնեք փաստերի ստուգման ձեր հմտությունները, պատկերացում կկազմեք ապատեղեկատվության բացասական ազդեցության և դրան դիմակայելու գործիքների վերաբերյալ, ինչպես նաև կստանաք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները իրական շահառուների թափանցիկության ապահովման և դրա կարգավորումների վերաբերյալ:
Դասընթացն անցկացվում է 17-ին և 18-ին (ընդհանուր 6 ժամ) առցանց եղանակով։ Գրանցման համար գրեք foi@foi.am էլեկտորնային հասցեին կամ զանգահարեք 043 99 77 10 հեռախոսահամարով։