Նորություններ և իրադարձություններ
Սեպտեմբերի 28-ը՝ ՏԱ միջազգային օր
28.09.2021
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր 20-ամյա գործունեության ընթացքում լրջագույն ջանքեր է ներդրել մեր երկրում տեղեկատվություն ստանալու իրավունքի լիարժեք իրացման նպատակով։ Համաճարակն ու պատերազմը տեղեկատվության ազատության իրավական նորմերի ու ձևավորված ավանդույթների համար աննախադեպ մարտահրավերներ էին, որոնք մեկ անգամ ևս հաստատեցին տեղեկության կարևորությունն ու արժեքը ինչպես անհատների, այնպես էլ ողջ պետության համար։ Դրանք նաև փաստեցին՝ առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն դերակատարների համատեղ աշխատանքի շնորհիվ։
Շնորհավորում ենք բոլորիս ու մեկ անգամ ևս արձանագրում, որ տեղեկատվության ազատության իրավունքը միմիայն նպաստում է մեր երկրի զարգացմանն ու անվտանգությանը, ինչպես նաև ապահովում կոռուպցիայից զերծ կառավարում և բարեկեցիկ կյանք քաղաքացու համար։