Նորություններ և իրադարձություններ
Ծրագրերի համակարգողի օգնականի թափուր հաստիք ԻԱԿ-ում
10.09.2021
						Ծրագրերի համակարգողի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրերի համակարգողի օգնական
ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` սեպտեմբերի 21, 2021թ.
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես (վերջնական հաստատումը՝ երկշաբաթյա վճարովի փորձաշրջանից հետո)
 
ԻԱԿ-ը փնտրում է նախաձեռնող և ակտիվ գործընկերոջ, ով պատրաստ է ներգրավվել կազմակերպության ընթացիկ ծրագրերում՝ իրականացնելով ինչպես ստեղծագործական, այնպես էլ գրասենյակային աշխատանք։
Հիմնական պարտականությունները՝
•	Մասնակցել ծրագրերի հանրային իրազեկման աշխատանքներին։
•	Ըստ անհրաժեշտության կազմակերպել առցանց և առերես հանդիպումներ։
•	Թարմացնել ԻԱԿ պաշտոնական կայքն ու սոցիալական ցանցերի էջերը։
•	Պատրաստել ծրագրային ընթացիկ փաստաթղթեր, հիմնականում՝ հայերեն և անգլերեն։
•	Կազմակերպել ծրագրային միջոցառումներ և մասնակցել դրանց։
•	Անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպությունը աշխատանքային հանդիպումների ժամանակ։
•	Համակարգել լոգիստիկ հարցերը։
•	Թարգմանել տեքստեր հայերենից անգլերեն և հակառակը։
•	Մասնակցել ֆոնդահայթայթման գործընթացներին՝ աջակցելով ծրագրային առաջարկների խմբագրմանը, թարգմանությանը։
•	Ապահովել կազմակերպության կայքում հրապարակվող բովանդակության անգլերեն թարգմանությունը։
•	Կատարել ներգրավված նախագծերից բխող այլ պարտականություններ։
Պահանջվող հմտությունները և փորձը՝
•	Բարձրագույն կրթություն կառավարման, լեզվաբանության, ժուռնալիստիկայի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում (կարող է լինել նաև ուսանող)։
•	Հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանությունների փորձ։
•	Սոցիալական մեդիա գործիքների իմացություն։
•	Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
•	Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
•	Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
•	Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
•	Հաղորդակցման գերազանց հմտություններ։
•	Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
•	Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
Դիմելու ընթացակարգը՝
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն foi@foi.am և sh.doydoyan@icloud.com էլեկտրոնային հասցեներին միաժամանակ՝ որպես վերնագիր նշելով «Ծրագրերի համակարգողի օգնական» բառային համադրությունը։
Կազմակերպությունը կարձագանքի բոլոր նամակներին։ Ընտրված մասնակից(ներ)ին կտրամադրվի 2 շաբաթ ժամանակահատված՝ գործնականում ծանոթանալուաշխատանքին։ Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է երկշաբաթյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մասին մանրամասն կարող եք կարդալ ԻԱԿ պաշտոնական կայքում՝ www.foi.am: