Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Իրազեկ և ուժեղ․ փաստերը ստուգում են երիտասարդները

01.06.2021

Մայիսի 25-27-ը անցկացվեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթացի երկրորդ փուլը։ Այս անգամ դասընթացին մասնակցելու հնարավորություն էին ստացել մարզային բուհերի ուսանողները։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մայիսին «Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագրի շրջանակում կազմակերպել էր «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթաց՝ նախատեսված երևանյան և մարզային բուհերի ուսանողների համար։

Եռօրյա դասընթացի նպատակն էր տեղեկատվական հոսքերի ակտիվ սպառող և տարածող երիտասարդներին փոխանցել փաստերի ստուգման մասին բազային գիտելիքներ, ներկայացնել փաստերի ստուգման հիմնական գործիքներն ու հարթակները, խթանել դրանց կիրառումը մասնագիտական և առօրյա կյանքում։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, դիմելով մասնակիցներին, շեշտեց, որ փաստերի ստուգումն այսօր արդեն կարևոր է ոչ միայն լրագրողների համար․ «Դուք բոլորդ այսօր անգամ առօրյա կյանքում ոչ միայն սպառում եք տեղեկությունները, այլև ակտիվորեն տարածում դրանք։ Մենք համոզված ենք որ տեղեկատվական հոսքերի ստուգման հարցում գրագետ երիտասարդներն ամենաարդյունավետ գործիքն են ապատեղեկատվության դեմ պայքարի գործում»։

Դասընթացն անցկացնում էին փաստերի ստուգման մասնագետ, մեդիա ուսումնասիրող Հարություն Ծատրյանը և «Փաստերի ստուգման հարթակի» (FIP.am) գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը։ Դասընթացավարները մասնակիցներին ոչ միայն մասնակիցներին փոխանցեցին փաստերի ստուգման տեսական գիտելիք ու ներկայացրին հիմնական գործիքակազմը, այլև միասին փորձարկեցին այդ գործիքներն ու ստուգեցին դրանց արդյունավետությունը մասնակիցներին հետաքրքրող տարբեր տեղեկությունների ստուգման գործում։

Դաընթացի ամփոփմանը մասնակցում էր նաև ՖԷՀ հայաստանյան ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը։ Նա նշեց, որ անձամբ մեծ հետաքրքրությամբ հետևել է ընթացքին, փորձել ինքնուրույն փորձարկել բոլոր գործիքներն ու հարթակները։

Դաընթացի ձայնագրությունները հասանելի են ԻԱԿ-ի յութուբյան էջում

Փաստերի ստուգումը ուսանողների համար․ օր 1-ին

Փաստերի ստուգումը ուսանողների համար․ օր 2-րդ

Փաստերի ստուգումը ուսանողների համար․ օր 3-րդ


 

← Վերադառնալ ցուցակին