Նորություններ և իրադարձություններ
Ապատեղեկատվության դեմ պայքարին նվիրված վիդեոբլոգների շարքը մեկնարկել է
16.03.2021
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը «Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագրի շրջանակում մեկնարկել են «Ֆեյքաքաղ» վիդեոբլոգների շարքը՝ մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի մասնակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է զարգացնել լրատվամիջոցների մեդիագրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները:
«Ֆեյքաքաղ․ կեղծ տեղեկատվության հիմնական աղբյուրները» խորագրով առաջին թողարկումն արդեն համացանցում է։
«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Վիդեոբլոգը կարելի է դիտել այստեղ։