Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն. առցանց դասընթացների շարք լրագրող ուսանողների համար

13.03.2021

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպում է առցանց դասընթացների շարք՝ նվիրված հակամարտությունների ընթացքում լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին։ Իրենց գիտելիքն ու փորձը մասնակիցներին են փոխանցում բազմամյա փորձառություն ունեցող միջազգային լրագրողներ, ովքեր լուսաբանել են նաև Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նրանք կպատմեն՝ ինչպես լուսաբանել հակամարտությունները՝ նպաստելով դրա խաղաղ կարգավորմանն ու պահպանելով անձնական անվտանգությունը։

Մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, իր փորձառության մասին կպատմի Վուդի Քսիմշիտին Մեծ Բրիտանիայից, միջազգային լրագրող, ով հակամարտությունները լուսաբանում է թարգմանության կարիք չունեցող լեզվով՝ լուսանկարների միջոցով։ Վիզուալ լրագրության մասնագետը նաև դասավանդման մեծ փորձ ունի․ Վուդին անցկացնում է ֆոտորագրության և վավերագրական լուսանկարչության դասընթացներ, ունի նաև հատուկ կրթական մոդուլ՝ նախատեսված հակամարտություններ լուսաբանել ցանկացողների համար։

Դասընթացների շարքը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ «Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, «Միջազգային մեդիա աջակցություն» կազմակերպության ֆինանսակավորմամբ։


Դասընթացները կանցկացվեն անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Հանդիպման հայերեն ձայնագրությունը՝ այստեղ։

← Վերադառնալ ցուցակին