Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ն առաջարկում է մեդիաներին համատեղ կազմել 2020թ. Սեւ ցուցակը
08.01.2021
						Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր տարվա սկզբին հրապարակում է նախորդ տարվա ընթացքում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սև ցուցակ։
ԻԱԿ-ի տարեկան ցուցակն ավելի ամբողջական դարձնելու համար խնդրում ենք 
մեզ տեղեկացնել, եթե 2020 թվականի ընթացքում եղել են գերատեսչություններ, որոնք.
- չեն պատասխանել տեղեկատվություն ստանալու՝ ձեր լրատվամիջոցի հարցումներին,
 - տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ,
 - անհիմն մերժել են տեղեկատվություն ստանալու հարցումները,
 - թերի, ոչ լիարժեք կամ կեղծ տեղեկատվություն են տրամադրել,
 - տեղեկատվության տրամադրման համար անօրինական վճարներ են սահմանել և/կամ գանձել,
 - տեղեկատվության տրամադրման ոչ պատշաճ աղբյուրների են հղում կատարել։
 
Նման դեպքերի առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել գերատեսչությանն ուղարկված հարցման և ստացված պատասխանի (առկայության դեպքում) սքանը/լուսանկարը։
Միաժամանակ, պատասխան նամակում խնդրում ենք նշել նաև այն գերատեսչությունների անվանումները, որոնց հետ համագործակցությունը դրական եք գնահատում։
Խնդրում ենք տեղեկությունները մեզ փոխանցել մինչև սույն թվականի հունվարի 18-ը ներառյալ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մանե Մադոյանին 094700974 հեռախոսահամարով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին։