Նորություններ և իրադարձություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.03.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարտի 21, 2020
Մենք ներքոստորագրյալներս, տարբեր ձեւաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը:
Նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանց կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին եւ չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը:
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը`
֊ անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը;
֊ մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը եւ կապահովի պաշտոնական կառույցների եւ լրատվամիջոցների միջեւ արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:
Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին:
Երեւանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռոնթությունների կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ