Նորություններ և իրադարձություններ
«Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» վարպետաց դաս Վանաձորում
13.02.2020
Փաստերի ստուգումը ամենօրյա լրագրողական աշխատանքի կարևորագույն սկզբունքներից է։ Վերջին տարիներին, սակայն, արագ տեմպերով ավելացել է սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների միջոցով կեղծ տեղեկությունների շրջանառումը և այսօր արդեն հանրության իրազեկումը մեդիագրագիտության վերաբերյալ կարևոր է, քան երբևէ։
Փետրվարի 14-ին Վանաձորի պետական համալսարանի լրագրող-ուսանողների հետ կանցկացվի «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» խորագրով վարպետաց դաս, որի ընթացքում փաստերի ստուգման մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հարություն Ծատրյանը կներկայացնի «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում լույս տեսած «Փաստերի ստուգման ուղեցույց» գրքույկը, դրանում առկա գործիքակազմն ու դրա կիրառության առանձնահատկությունները:
Վարպետաց դասն անցկացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում: Առաջիկայում նման հանդիպումներ կանցկացվեն նաև մարզային և երևանյան այլ բուհերի լրագրող-ուսանողների համար: