Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության ազատության միջազգային օր

23.09.2019

Սեպտեմբերի 28-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր: Խորհրդանշական այդ օրվան ընդառաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնել է ՏԱ շաբաթ (23 սեպտեմբեր- 28 սեպտեմբեր): ՏԱ շաբաթվա ընթացքում նախատեսվում են հետևյալ գորոծողությունները.

1. Ինֆորմացիոն արշավ սոցիալական ցանցերով

ԻԱԿ-ը նախաձեռնել է #դու_տեղյակ_կինելու_իրավունք_ունես խորագրով արշավ, որի շրջանակում պատրաստվելու և ԻԱԿ սոցիալական ցանցի էջով տարածվելու են
- իրազեկող պաստառներ ՏԱ իրավունքի վերաբերյալ,
- ինֆոգրաֆներ՝ ըստ ԻԱԿ-ի անցած տարվա վիճակագրության,

ԻԱԿ-ը, ԻԱԿ-ի գործընկերներն և ուսանողները այս ընթացքում ուղարկելու են հատուկ «սեպտեմբերի 28» նշագրմամբ հարյուրավոր հարցումներ: Դրանք ուղարկող կառոյցներն ու անձինք այդ մասին հայտնելու են նաև Ֆեսբուքյան իրենց էջերում՝ թագ անելով նաև ԻԱԿ-ի պաշտոնական էջը՝ https://www.facebook.com/FOICenterArmenia

2. Հատուկ «սեպտեմբերի 28» նշագրմամբ հարցումներ

ՏԱ շաբաթվա ընթացքում ԻԱԿ-ը, ԻԱԿ-ի գործընկերները և ուսանողներ ուղարկելու են տեղեկություն ստանալու հարցումներ, որոնք, անկախ բովանդակությունից, ավարտվելու են նույն նախադասությամբ. «Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է»:
Ուղարկված հարցումների մասին հողորդագրություններ և լուսանկարներ կտեղադրվեն նաև սոցիական ցանցերում՝ հիշեցնելով արշավի ու ՏԱ իրավունքի մասին:

3. Մամուլի հաղորդագրություն Հայաստանում ՏԱ վիճակի վերաբերյալ

Սետեմբերի 27-ին ԻԱԿ-ը տարածելու է մամուլի հաղորդագրություն, որտեղ ներկայացնելու է ՏԱ-ին առնչվող հիմնական խնդիրներն ու դրանց լուծամնն ուղղված առաջարկույթուններ:

4. ՏԱ թեման Հայաստանի հանրային ռադիոյի եթերում

Սեպտեմբերի 30-ին, տեղեկատվության ազատության թեման հանրության լայն շերտերին հասանելի կլինի նաև ռադիոհեռարձակման միջոցով: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը Հայաստանի հանրային ռադիոյի եթերում կխոսի ոլորտի խնդիրների ու ձեռքբերումների մասին՝ հատկապես հետհեղափոխական ժամանակահատվածում:
 

← Վերադառնալ ցուցակին