Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը մտահոգված է մի քանի օրենսդրական նախաձեռնությունների պատճառով

06.04.2018

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունն այսօր մամլո հաղորդագություն է տարածել Հայաստանի վերաբերյալ։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիությունը եւ խոչընդոտում լրագրողների աշխատանքը», - ասել է Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը:

«Իշխանությունները պետք է նաեւ ամբողջական եւ անկողմնակալ քննություն կատարեն լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ եւ վերջ դնեն այս դեպքերում անպատժելիությանը»։

Տեղեկություն ստանալու իրավունքը վտանգված է։

ԼԱՍ կազմակերպությունը մտահոգված է մի քանի օրենսդրական նախաձեռնությունների պատճառով, որոնք սահմանափակում են հանրային նշանակության տեղեկություններ ստանալու լրագրողների իրավունքը։ Այսօր տարածված մամլո հաղորդագրությն մեջ նշվում է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի մասին, որի արդյունքում կառավարության դռները փակվեցին լրագրողների առջեւ։ Նշվում է, որ օրինագիծը որեւ հանրային քննարկում չի անցել մինչ ընդունումը։ Հաղորդագրությունն անդրադարձել է նաեւ նույն օրն ընդունված մեկ այլ օրինագծի, որով սահմանափակվում է լրագրողների մուտքը երեւանի ավագանու նիստերին։ Հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ անցյալ տարի Տեղեկատվության ազատության մասին օրենքի փոփոխությունների նախաձեռնությանը, որը սակայն հաջողվեց կասեցնել քաղաքացիական հասարակության ջանքերով։

Մեկ այլ բացասական քայլ էր անցյալ տարի Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, որով անձնական տվյալներ մշակելու լրագրողական նպատակը հանվեց օրենքից։

Մտահոգության առիթ են դարձել նաեւ լրագրողների դեմ ֆիզիկական բռնությունները, որոնք 17-ն են եղել անցյալ տարվա ընթացքում։

Հայաստանի պրակտիկան քննադատվել է նաեւ մամուլի դեմ բերված դատական հայցերի մեծ ծավալի պատճառով։ 

Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ (անգլերեն)

← Վերադառնալ ցուցակին