Նորություններ և իրադարձություններ
Տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագծի նոր տարբերակը դրվել է հանրային քննարկման
01.04.2017

Մարտի 31-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխման նոր փաթեթ:
e-draft.am կայքում հրապարակված են «Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև ապրիլի 15-ը: