Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Կուսակցությունների ֆինանսական աղբյուրները

04.07.2016

2016թ-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 5 կուսակցությունների՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2015թ.-ի ֆինանսավորման վերաբերյալ և տրամադրել ֆինանսական հաշվետվության պատճենը:

Առաջինը հարցմանն արձագանքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը. հարցումն ուղարկելուց 3 օր անց կենտրոնին տրամադրվեց հղումով պատասխան կուսակցության ֆինանսավորման աղբյուրների եւ միջոցների վերաբերյալ։ Այսպես, 2015թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՀԿ անդամների կատարած անդամավճարները կազմել են 327,242,000 դրամ, օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումը` 33,943,000 դրամ, օրենքով կարգավորված այլ աղբյուրները` 1,391,000 դրամ, տարածքի վարձավճարը` 846,000 դրամ, այլ մուտքեր` 545,000 դրամ։ Այսպիսով, ՀՀԿ-ի ֆինանսական ընդհանուր միջոցները կազմել են 394,812,000 դրամ: (https://www.azdarar.am/announcments/org/230/00156325/)

«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը տրամադրել է լիարժեք տեղեկատվություն 1 ամիս անց. 2015թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆինանսավորման աղբյուրներն են եղել անդամակցության վճարները՝ 48,900,000 դրամ, օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումը՝ 4,370,4000 դրամ եւ օրենքով կարգավորված այլ աղբյուրները՝ 210,000 դրամ։ Ֆինանսական ընդհանուր միջոցներն այսպիսով կազմել են 53,480,400 դրամ: (http://www.givemeinfo.am/hy/case/1976/)

Մյուս երեք կուսակցությունները  պատասխանն ուղարկել են հարցումն ստանալուց մեկ ամիս անց։

Ըստ Բարգավաճ Հայաստան կուսակցության տրամադրած պատասխանի՝ անդամների անդամավճարները 2015թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում եղել են 1,522,000 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները՝ 504,000 դրամ, օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումը՝ 23,227,000 դրամ, 2015թ. ֆինանսական ընդհանուր միջոցներն այսպիսով կազմել են 31,143,400 դրամ: (http://www.givemeinfo.am/hy/case/1974/)

«Հայ ազգային կոնգրես» դաշինքի ֆինանսական միջոցները 2015թ.-ի ընթացքում գոյացել են անդամավճարներից՝ 20,127,000 դրամի չափով, ֆիզիկական անձանց նվիրատվություններից՝ 1,060,000 դրամ, օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից՝ 682,600 դրամ: Այսպիսով, 2015թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում դաշինքի ֆինանսավորումը եղել է 4,257,600 դրամ։

Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատասխանի՝ կուսակցության 2015թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումը եղել է 4,444,000 դրամ: Ժառանգությունը չի ունեցել անդամավճարներ, նվիրատվություններ։ (http://www.givemeinfo.am/hy/case/1978/)

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ԻԱԿ-ի հարցումն անպատասխան է թողել:

Այսպիսով, 2015թվականին ամենաշատ ֆինանսական միջոցներ ունեցել է ՀՀԿ-ն՝ 394,812,000 դրամի չափով, այնուհետև «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 53,480,400 դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 31,143,400 դրամ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 5,369,600 դրամ, և ամենաքիչ ֆինանսական միջոցներն ունեցել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքը՝ 4,257,600 դրամ։

 

N. Կուսակցություն Պատասխանի տեսակը Պատասխանի ժամկետը Պատասխանի ձևը Հղում
1. «Հայաստանի հանրապետական» կուսակցություն լիարժեք 3 օր էլ. նամակ հղումով http://www.givemeinfo.am/hy/case/1973/ 
2. «Հայ յեղափոխական դաշնակցություն» լիարժեք 1 ամիս առձեռն, փաստաթղթային  http://www.givemeinfo.am/hy/case/1976/
3. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն լիարժեք 1 ամիս էլ. նամակ http://www.givemeinfo.am/hy/case/1974/
4. «Ժառանգություն» կուսակցություն լիարժեք 1 ամիս էլ. նամակ http://www.givemeinfo.am/hy/case/1978/
5. «Հայ ազգային կոնգրես» դաշինք  լիարժեք 1ամիս 6 օր  առձեռն, փաստաթղային http://www.givemeinfo.am/hy/case/1975/


    

 

← Վերադառնալ ցուցակին