Նորություններ և իրադարձություններ
ՏԱ ոլորտի Սև ցուցակ
15.04.2016
Սև ցուցակ 2016, 1-ին եռամսյակ
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում:
*2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 15.10.2015թ-ի N1204 որոշման համաձայն՝ էլեկտրոնային հարցումը համարվում է հարցման պաշտոնական տեսակ։
- Միհրան Պողոսյան - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գլխավոր հարկադիր կատարող
2016 թ.-ի հունվարի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2014-2015թթ-ի ընթացքում որքան գումար է կազմել ԴԱՀԿ-ի կողմից հարուցված կատարողական վարույթներով կատարողական ծախսերը, որքան գումար է բռնագանձվել հօգուտ պետ. բյուջեի, ինչպես նաև իրավաբանական ու ֆիզիկական անձանց օգտին, և այդ տարիների ընթացքում որքան գումար է կառավարությունը հատկացրել ԴԱՀԿ-ին: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1809/
2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ծառայության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ԴԱՀԿ-ն հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1863/
- Արտեմ Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
2016թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել նախարարությունը, դրանցից քանիսն է պատասխան տրվել գրավոր, բանավոր և քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, և արդյոք նախարարության պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալիս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1821/
- Տիգրան Մուկուչյան - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել հանձնաժողովը, դրանցից քանիսին է պատասխան տրվել գրավոր, բանավոր և քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, և արդյոք հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալիս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել: Հանձնաժողովը հարցմանը չի պատասխանել:http://www.givemeinfo.am/hy/case/1927/
- Հասմիկ Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
2016 թ.-ի հունվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դմել էր ՀՀ մշակույթի նախարարություն: Նախարարությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1810/
- Սերգեյ Մինասյան - "Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն" ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր "Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն" ԲԲԸ՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ԲԲԸ-ի ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ԲԲԸ-ն հացմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1913/
- Ստեփան Մնացականյան - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյան
2016թ.-ի մարտի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ծառայության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1925/
ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները
Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2016թ.-ի 1-ին եռամսյակում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին
- Արմեն Երիցյան - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար
2016թ.-ի մարտի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե նախարարության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: Նախարարությունը ուշացումով լիաժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց:
http://www.givemeinfo.am/hy/case/1869/