Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի առաջին նիստը

29.02.2016

ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 29-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Աշխատանքային քննարկման ընթացքում Սուրեն Քրմոյանը հորդորել է աշխատանքային խմբի անդամներին ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմինների միջազգային փորձը և դիտարկել դրանց մոդելների կիրառելիության նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետությունում:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում՝ տարբեր երկրներում գործող հակակոռուպցիոն մարմիններն ըստ մոդելների ու գործառույթների ուսումնասիրելու նպատակով՝ ուսումնասիրությունների ամփոփման համար նախանշելով մեկամսյա ժամկետ: 

Աղբյուրը՝ www.moj.am

← Վերադառնալ ցուցակին