Նորություններ և իրադարձություններ
Տեսահսկման ուղեցույց
12.02.2016

ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է "Տեսահսկման ուղեցույց", որի նպատակն է ներկայացնել տեսահսկման հիմնական կանոններն ու սկզբունքները՝ ապահովելով մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը:
Ուղեցույցը մշակվել է՝ առաջնորդվելով "Անձնական տվյալների պաշտպանության մասին" ՀՀ օրենքի պահանջներով և տեսահսկման կարգավորման միջազգային չափանիշներով:
Տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն պետք է առաջնորդվի "Անձնական տվյալների պաշտպանության մասին" ՀՀ օրենքով և այս ուղեցույցով: