Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության

28.12.2015

 

ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության, որով ոչ իրավաչափ ճանաչեց ՃՈ-ի անգործությունը: ՃՈ-ն "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում չէր պատասխանել ԻԱԿ-ի՝ տեղեկատվություն ստանալու հարցմանը: Ուստի, 2015թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ճանապարհային ոստիկանություն ծառայության։

ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել տեղեկություններ ճանապարհային տեսախցիկների եւ լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: Մանրամասն՝ http://www.foi.am/hy/all-cases/item/1476/

 

← Վերադառնալ ցուցակին