Նորություններ և իրադարձություններ
Տեղեկատվություն ստանալու հարցումներին լռությամբ պատասխանելու դեպքերը 30 տոկոսով կրճատվել են
23.10.2015
Կառավարությունն օրերս ընդունեց տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը:
Սրա համար մասնագետները պայքարում էին տարիներ շարունակ: "Ինֆորմացիայի ազատության կենտրոնի" նախագահ Լիանա Դոյդոյանը նշել է, որ 30 տոկոսով կրճատվել են տեղեկատվություն ստանալու հարցումներին պետական մարմինների կողմից լռությամբ պատասխանելու դեպքերը, բայց դիմողներն, այնուամենայնիվ, ըստ էության՝ պատասխաններ չեն ստանում:
"Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի" նախաձեռնած "Կլոր սեղանի" ընթաքում մասնագետները քննարկել են, թե ի՞նչ դրական փոփոխությունների է հանգեցնում կառավարության ընդունած կարգը լրագրողների եւ քաղաքացիների համար՝ տեղեկատվություն փնտրելու հարցում:
"Տեղեկատվություն ստանալու ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր, ե՛ւ էլեկտրոնային հարցումներն այսուհետ համարվելու են իրավական գործընթաց։ Հատուկ հրամանով որեւէ մեկի վրա է դրվել տեղեկատվության ազատության եւ տրամադրաման համար պատասխանատու անձի լիազորությունները",- ասաց Լիանա Դոյդոյանը։
Աղբյուրը՝ Երկիր Մեդիա