Նորություններ և իրադարձություններ
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության վիճակագրություն
30.09.2015
2003 թ.-ից ի վեր "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը:
Վիճակագրություն Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք (2003-2015թթ.)
Ոսկե բանալի – 13 տարվա ընթացքում ամենաբաց մարմին մրցանակին արժանացել են 12 մարմիններ, որից
- Պետական կառավարման 8 մարմին, որից 3 մարզպետարան, 5 նախարարություն
- 4 քաղաքապետարան
- 1 տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ժանգոտ կողպեք տրվել է 20 մարմնի, որից
- Պետական կառավարման 6 մարմին, որից 4 նախարարություն, 1 պետեկամուտների կոմիտե, 1 կադաստր,
- 9 քաղաքապետարան, որից 3 անգամը տրվել է Երեւանի քաղաքապետարանին, 2 անգամը՝ Արմավիրի քաղաքապետարանին
- 1 Ազգային Ժողով
- 1 ՊՈԱԿ
- 1 համատիրություն (Համալսարանականներ)
- 1 համալսարան (Տնտեսագիտական)
- 1 մասնավոր ընկերություն (Փարկինգ սիթի)
Ամենաշատ կողպեք ստացել է Երեւանի քաղաքապետարանը 3 անգամ 2004ին, 2005ին, 2013ին։
Բոլոր տարիների մրցանակների մասին տեղեկությունները հասանելի են այստեղ:
Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ: Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և փորձագետներից բաղկացած անկախ ժյուրին: Բաց և փակ մարմինների ընտրությայն չափանիշները հիսունից ավելի են։ ԻԱԿ-ի հրապարակայնության եւ ՏԱ Ինդեքսն օգնում է կայացնել օբյեկտիվ եւ հիմնավորված որոշումներ։
Ինդեքսի չափանիշները բաժանվում են բաժանվում են 3 խմբի.
- “Տեղեկատվության ազատության իրավունք” բաժնում ներառված են հարցեր, որոնցով միջոցով գնահատվում է, թե ինչպես է տեղեկատվություն տնօրինողն իրականացնում ՏԱ հարցումների հիման վրա տեղեկություն տրամադրելու իր պարտականությունը:
- 2-րդ բաժինը ներառում է հարցեր, որոնք վերաբերում են ՏՏ-ի կողմից տեղեկատվության ազատության, հրապարակայնության եւ մատչելիության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովմանը:
- 3-րդ բաժինը գնահատում է տեղեկատվություն տնօրինողի ռեսուրսների պատշաճությունը չափանիշների երկու հիմնական խմբով` ունի արդյոք ՏՏ-ն բավարար ռեսուրսներ, կրթված վերապատրաստված աշխատակիցներ, եւ որքանով է ՏՏ-ն օգտագործում հրապարակայնության ապահովման տարբեր գործիքներ:
Բոլոր մարմինների տվյալները հասանելի են Հրապարակայնության ինդեքսի կայքումwww.foi.am/rating։ Նշենք, որ գնահատման ժամանակաշրջանը ներառում է 2014թ. սեպտեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբերը: