Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ը ՃՈ-ից ստացել է արագաչափ սարքերի ստուգաչափման վկայականները
14.08.2015

2015թ.-ի օգոստոսի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տրամադրել Երևան քաղաքում տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքերի ստուգաչափման վկայականների պատճենները:
ՃՈ-ն 74 էջ առդիրով լիարժեք պատասխան է տրամադրել` ԻԱԿ-ին ներկայացնելով լուսանկարահանող արագաչափ սարքերի ստուգաչափման վկայականների պատճենները` յուրաքանչյուր վկայականի վրա այն փողոցը, որտեղ տեղադրված է արագաչափ սարքը:
Երևան քաղաքում տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքերի ստուգաչափման վկայականների լուսապատճենները հասանելի են հետեւյալ հղմամբ` http://givemeinfo.am/hy/case/1720/: