Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՀՀ կառավարությունը հնարավոր է անդամակցի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը

28.07.2015

Հուլիսի 28-ին տեղի ունեցավ նորաստեղծ հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստը, որը վարեց ՀՀ վարչապետը (մանրամասն տես` http://www.gov.am/am/news/item/12061/):

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն հայտնեց անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI): Միջազգային այս կազմակերպությունը կառավարությունների, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության կոալիցիա է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել արդյունահանող ոլորտում բիզնես գործունեության թափանցիկությունը և ապահովել մրցակցային նպաստավոր պայմաններ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կղեկավարի EITI-ին Հայաստանի անդամակցության գործընթացը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ողջունում է Հայաստանի EITI-ին միանալու և արդյունահանող ոլորտում թափանցիկության բարձրացման մասին հայտարարությունը: 

 

← Վերադառնալ ցուցակին