Նորություններ և իրադարձություններ
ՏԱ պատասխանատուները ՀՀ նախարարություններում
27.01.2015

ՀՀ նախարարություններում ավարտվել է տեղեկատվության ազատության պատասխանատուների նշանակման գործընթացը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների հիման վրա արված վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ 18 նախարարություններից առայժմ միայն երկուսում՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններում նշանակված չեն ՏԱ պատասխանատուներ:
Կից փաստաթղթով ներկայացնում ենք ՀՀ նախարարություններում տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու պաշտոնյաների ցանկը, կոնտակտային տվյալները և նրանց նշանակման իրավական ակտերի հղումները: