Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք 2014

25.09.2014

2014թ. սեպտեմբերի 26-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 12-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը:

Բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան և ԻԱկ նախագահ Շուշան Դոյդոյանը:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • Արմավիրի մարզպետարանին` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական ինքնակառավարման մարմին,
  • ՀՀ Ոստիկանության` www.police.am կայքին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
  • ԲԿԳ Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացման համար Հատուկ մրցանակ տրվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը,
  • «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն,
  • yerkir.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրատվամիջոց,
  • Հայաստանի հանրային ռադիոյին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց,
  • Փաստաբան Կարեն Մեժլումյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվեց. 

  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ որպես ՏԱ տեսանկյունից ամենազավեշտալի պատասխանի հեղինակ-գերատեչություն,
  • Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին  

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:

Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ի ինտերնետային կայքում՝ http://www.foi.am/hy/award-standards/։ Նախորդ տարիների արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ http://www.foi.am/hy/awards-winners/:

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ  “Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում” ծրագրի շրջանակներում: 

← Վերադառնալ ցուցակին