Նորություններ և իրադարձություններ
Լրագրողական մրցույթի մասնակցության հրավեր
02.11.2015
Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման
ամենամյա մրցանակաբաշխություն-2015
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ) հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շագործման երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են ներկայացվել 2014 թվականի մայիսի 15-ից մինչև 2015 մայիսի 15-ը ներառյալ հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.
- Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
- Հեռուստատեսություն և ռադիո:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.
- Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ
- Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ
- Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորոշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և մարդկանց թրաֆիքինգ և շահագործման երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե որևէ նյութ չի համապատասխանի գնահատման չափանիշներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. Հրապարակված նյութը.
- Մամուլում հրապարակված նյութի բնօրինակը կամ պատճենը:
- Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:
- Հեռուստատեսային և ռադիո նյութերը DVD/CD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված նյութի մասին տեղեկանք հեռուստա կամ ռադիո ընկերության կողմից։
2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ:
Մրցույթի արդյունքները կամփովեն մինչև դեկտեմբերի 15-ը և կներկայացվեն Խորհրդին մրցանակաբաշխության իրականացման համար:
Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00 “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:
Մանրամասների համար կարող եք զանգել 0 10 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին: