Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ԻԱԿ-ը տարին փակեց դատարանում՝ ԱԺ-ին հաղթելով

09.01.2014

Ռուզան Մինասյան

www.aravot.am

«Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցյալ տարին ավարտեց հաղթանակով. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանը ճանաչեց իրավունքների խախտման փաստը եւ որոշեց պարտավորեցնել պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովին, որպեսզի ԻԱԿ-ին տրամադրի 2012թ.առաջին կիսամյակի ԱԺ նախագահի 12 կարգադրությունները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, թե Ազգային ժողովի դեմ դա իրենց առաջին հայցն էր:Դեռ 2012թ.նոյեմբերի 22-ին ԻԱԿ-ը դիմել էր ԱԺ, որպեսզի տեղեկություններ ստանան ԱԺ նախագահի կարգադրությունները: ԱԺ-ն կազմակերպության դիմելուց 4 ամիս հետո ուղարկել էր 1-ին կիսամյակի կարգադրությունները՝ համարակալված: Երբ ԻԱԿ-ն ուսումնասիրել էր դրանք, պարզվել էր, որ պակաս է ուղարկվել 12 կարգադրություն: ԻԱԿ-ը կրկին դիմել էր ԱԺ, սակայն, նրանք հրաժարվել էին տրամադրել բացակա-կարգադրությունները, պատճառաբանելով՝ քանի որ աշխատակիցների անձնական տվյալներն են, դրանք չեն կարող տրամադրվել կազմակերպությանը: ԻԱԿ-ը դիմել էր դատարան: Ի դեպ, ըստ զրուցակցիս՝ Շուշան Դոյդոյանի, դա առաջին, ամենակարճ ժամանակամիջոցում ավարտված դատն էր, երբ վերականգնվել է նրանց իրավունքի խախտման փաստը: Մեր հարցին, թե հինգ տարուց ավելի ընթանում է «Երեւանի կառուցապատման եւ ներդրումների իրականացման գրասենյակ»ՊՈՍԿ-ի դեմ հայցի քննությունը, դա կարո՞ղ ենք պնդել, որ ամենաերկարատեւն է տեղեկատվություն ստանալու իրավունքների դատական պաշտպանության պատմության համար, Շուշան Դոյդոյանը հայտնում է, որ դեկտեմբերի 10-ին ավարտվել է իրենց հաղթանակով:

Ի դեպ, կազմակերպությունն անցյալ տարի ունեցավ երկու պարտություն.Ազգային անվտանգության ծառայության եւ «Աշտարակ կաթի» դեմ գործերով: Ազգային անվտանգության ծառայության դեմ հայցով ԻԱԿ-ը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի համար, թերեւս, անհասկանալի է, «Աշտարակ-կաթի» դեմ իրենց պարտությունը: Բանն այն է, որ նույն հիմքով, նույն պահանջներով վարչական դատարանում ԻԱԿ-ը հաղթել է «Մարիաննա» ընկերությանը, անգամ ստացել 180 000 դրամի դատական ծախսերի փոխհատուցում, իսկ «Աշտարակ կաթի» դեպքում պարտվել են, եւ պատրաստվում են վճռաբեկության կարգով դիմելու ՀՀ վճռաբեկ դատարան: Կազմակերպությունը պահանջել էր տեղեկություններ, արտադրանքի բաղադրության հետ կապված, մասնավորապես, թե որքան տոկոս է կազմում բնական կաթը: Շուշան Դոյդոյանը մեր հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց նաեւ, որ իրենց հայցը բավարարվել է մեկ կուսակցության դեմ՝ ՀայԴեմկուսի դեմ. կուսակցությունը փոխհատուցել է նաեւ 104.000 դրամ : Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Ռուզան Մինասյան

Աղբյուրը` aravot.am

← Վերադառնալ ցուցակին