Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Աշակերտների ծնողները պարտավոր չեն բժշկական տեղեկանք ներկայացնել

05.11.2013

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցման միջոցով պարզեց, որ 1-ին եւ 2-րդ դասարանի աշակերտների առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք նեկայացնելու մասին  դպրոցների` ծնողներին ուղղված պահանջը հիմնավոր չէ:

Ուսումնական տարվա մեկնարկից ի վեր ԻԱԿ-ին դիմել են 1-ին եւ 2-րդ դասարանի աշակերտների ծնողներ` հայտնելով, որ հանրակրթական դպրոցներում իրենցից պահանջում են ներկայացնել երեխայի առողջության մասին բժշկական տեղեկանք: ԻԱԿ-ին դիմած քաղաքացիները խնդրել են պետական մարմիններից ստանալ տեղեկություններ` արդյոք 1-ին եւ 2-րդ դասարանի աշակերտների ծնողները պարտավոր են դպրոցի պահանջով նման տեղեկանք "հայթայթել" եւ ներկայացնել դպրոցին:

Հարցի պատասխանը ստանալու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմեց Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանից ստացված պատասխանի համաձայն` 1-ին եւ 2-րդ դասարանի աշակերտների ծնողները պարտավոր չեն դպրոց ներկայացնել երեխայի առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք:

Կից ներկայացնում ենք քաղաքապետարանի պատասխան գրությունը, որը յուրաքանչյուր ծնող կարող է ներբեռնել, պատճենահանել եւ ներկայացնել դպրոցին, եթե դպրոցը երեխայի առողջության մասին տեղեկանք պահանջի ծնողից:

Երեւանի քաղաքապետարանի պատասխան գրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին