Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ԻԱԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը հաշտություն են կնքել

09.10.2013

Վաղը` հոկտեմբերի 10-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում տեղի կունենա «ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՖՆ Լիցենզավորման գործակալության եւ ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության» գործով դատական նիստը:

 2012թ.-ի հուլիսի 24-ից սկսված ռազմավարական դատավարության մասին ամբողջական ինֆորմացիան կարող եք կարդալ այստեղ` http://www.foi.am/hy/all-cases/item/1053/ :

Հիշեցնենք միայն, որ 2013 թ.-ի հունիսի 1-ին ԻԱԿ-ը բողոքարկել էր ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և հաջորդ նիստը նշանակված էր 2013 թ.-ի հոկտեմբերի 10-ին: Սակայն քանի որ Ֆինանսների նախարարությունը ԻԱԿ-ին տրամադրել է հարցումով պահանջվող տեղեկությունները և կողմերն արդեն իսկ հաշտության պայմանագիր են կնքել, ուստի ժամը 16:45-ին նշանակված դատական նիստի ժամանակ կողմերը գործը կարճելու նպատակով դատարանին կներկայացնեն  հաշտության պայմանագիրը:

← Վերադառնալ ցուցակին