Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

2 դատական նիստ 1 օրում

01.10.2013

Հոկտեմբերի 2-ին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն կմասնակցի միաժամանակ 2 դատական նիստի:

Հոկտեմբերի 2-ին, տեղի կունենա ԻԱԿ-ն ընդդեմ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործով դատական նիստ: Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առաջին դատական նիստը տեղի կունենա 2013 թ.-ի հոկտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին:

Նույն օրը ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա ԻԱԿ-ն ընդդեմ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի գործով դատական նիստը: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ԻԱԿ-ի բողոքը կքննի ժամը 11:30-ին:

 

← Վերադառնալ ցուցակին