Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ը դատական գործ սկսեց Երևանի քաղաքապետարանի և "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ի դեմ տեղեկատվությունը թաքցնելու համար
20.08.2013
2013թ.-ի օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ի եւ "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի, քանի որ վերջիններս չէին տրամադրել ԻԱԿ-ի` 2013թ.-ի հուլիսի 19-ի եւ 26-ի հարցումներով խնդրվող` Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք համարվող իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն եւ այլն) պատճենը:
ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին տրամադրել Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն և այլն) պատճենը, ինչպես նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ "Փարքինգ Սիթի Սերվիս"ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության, յուրաքանչյուրին 50.000 դրամի չափով:
ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումը
Կից նյութեր`
ԻԱԿ-ը դատարան է կանչում քաղաքապետարանին ու "Parking City Սերվիս"-ին