Նորություններ և իրադարձություններ
Oգոստոսի 7-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատարանում կհանդիպի ԱԺ-ին
06.08.2013
2013թ.-ի օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցումներով ԱԺ-ից խնդրել էր տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները: ԱԺ-ն մերժել էր դրանց մի մասի (12 կարգադրության) տրամադրումը` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
2013թ.-ի ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան` վիճարկելով ՀՀ ԱԺ-ի մերժումը (դատական գործի մասին ավելի մանրամասն` տես http://foi.am/hy/all-cases/item/1189/):
Այս դատական գործից առաջ ԱԺ-ն դատարանին եւ ԻԱԿ-ին տրամադրել է տեղեկանք դատական վեճի առարկա դարձած 12 կարգադրությունների բովանդակության վերաբերյալ` տեղեկանքում նշելով, թե ինչի մասին է կարգադրությունը: Ուստի դատարանում հարկ կլինի պարզել` արդյոք այս կամ այն բովանդակությունն ունեցող կարգադրությունը կարող է համարվել աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ պարունակող: Կարգադրությունների բովանդակության վերաբերյալ ԱԺ-ի տրամադրած տեղեկանքին կարող եք ծանոթանալ այստեղ: