Նորություններ և իրադարձություններ
Աշխատանքային քննարկում լրագրողների և փաստաբանների մասնակցությամբ
03.07.2013

2013 թվականի հուլիսի 5-6-ը Ծաղկաձորում կանցկացվի աշխատանքային քննարկում լրագրողների և փաստաբանների մասնակցությամբ:
Աշխատանքային քննարկման ընթացքում կներկայացվեն Տեղեկատվական վեճերի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հունիս ամիսների ընթացքում տված կարծքիները:
Կքննարկվեն զրպարտությայն և վիրավորանքի խնդիրները ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում, կներկայացվեն վիրավորանքի և զրպարտությայն հարցերով դատական գործերի պրակտիկան: Առանձին բաժով լրագրողները և փաստաբանները կքննարկեն հեղինակային իրավունքի խնդիրները առցանց լրատվամիջոցներում: Միջոցառումը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի կողմից ֆինանսավորվող "Տեխնիկական աջակցություն Տեղեկատվական վեճերի խորհրդին" ծրագրի շրջանակներում:
ՏՎԽ կարծիքներին կարող եք ծանոթանալ ՏՎԽ ինտերնետային կայքում: