Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Լրագրողական մրցույթի մասնակցության հրավեր

19.04.2013

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

 

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 փետրվարի 28-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.

  • Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
  • Հեռուստատեսություն և ռադիո:

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը).

Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Անհրաժեշտ է ներկայացնել.

1. Հրապարակված նյութը.

  • Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:
  • Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:
  • Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
  • Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:

2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի մայիսի 2-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:

Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 15:00 “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Արշակունյաց 2, “Տիգրան Մեծ” հրատարակչության շենք, 416 սենյակ:

Մանրամասների համար կարող եք զանգել 060 623286 կամ 055818995 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին: 

← Վերադառնալ ցուցակին