Նորություններ և իրադարձություններ
Դպրոցի տնօրենը՝ Սև ցուցակի թեկնածու
22.10.2012
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանին՝ խնդրելով տրամադրել 2012թ. սեպտեմբերի 4-ի իր այն կրճատման հրամանի պատճեն, համաձայն որի աշխատանքից ազատվել են Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի հետևյալ ուսուցիչները՝ Սուսաննա Էլոյան, Գոհար Ստեփանյան, Սիլվա Մովսիսյան և Հայկ Սիմոնյան: Նաև ԻԱԿ-ը խնդրել էր տեղեկացնել, թե նրանցից ո՞վ երբվանից է աշխատել դպրոցում:
Հոկտեմբերի 11-ին ԻԱԿ աշխատակիցը զանգել և անձամբ տնօրենից՝ Սուսաննա Սարգսյանից ճշտել էր, որ ստացել են հարցումը: Ս. Սարգսյանը խոստացել էր պատասխանել ՏԱ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում: Սակայն առ այսօր՝ 22-ը հոկտեմբերի, որևէ պատասխան գրություն վերոնշյալ դպրոցից չի ստացվել:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հոկտեմբերի 22-ին ուղարկել է նույն հարցի վերաբերյալ կրկնակի հարցում, որի անպատասխան մնալու պարագայում Դ. Դեմիրճյանի անվան դպրոցն ու տնօրենը կհայտնվեն ԻԱԿ Սև ցուցակում, հնարավոր է նաև՝ դատարանում:
Հ. Գ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կրկնակի հարցմանը Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի տնօրենը պատասխանեց ժամանակին և սպառիչ: Ի դեպ, տնօրեն Ս. Սարգսյանն անձամբ բերեց հարցման պատասխանը: