Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաջողության հասավ ԲՀԿ-ի դեմ դատական գործում

02.10.2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության դատական գործը 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին կարճվեց, քանի որ կուսակցությունը, մինչ նախնական դատական նիստը, ԻԱԿ-ին տրամադրել էր պահանջած ողջ տեղեկատվությունը:

2012թ.-ի ապրիլի 25-ին ԻԱԿ-ը ԲՀԿ-ից խնդրել էր տեղեկություններ կուսակցության կողմից ապրիլի 25-ի դրությամբ նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը մնացել էր անպատասխան: ԲՀԿ-ն անպատասխան էր թողել նաև մայիսի 16-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը: Արդյունքում, 2012թ.-ի հուլիս 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ԲՀԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել ամբողջական տեղեկատվություն:

Մինչև դատական առաջին նիստը՝ սեպտեմբերի 4-ին, ԲՀԿ-ն տրամադրել էր դատական գործի առարկա դարձած ամբողջ տեղեկատվությունը (տես՝ http://givemeinfo.am/hy/case/941/): Բացի այդ, սեպտեմբերի 5-ին ԲՀԿ-ն դիմել էր դատարանին՝ հայտնելով, որ կատարել է ԻԱԿ-ի պահանջը և միջնորդել էր գործի վարույթը կարճելու մասին:

Ուստի, մինչև դատական նիստը, ԻԱԿ-ը դիմում ներկայացրեց դատարան, նշելով, որ չի առարկում գործի վարույթը կարճելու դեմ, պայմանով, որ դատարանը կամ պետք է լուծի պետական տուրքի հարցը և հօգուտ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի բռնագանձվի վճարված պետական տուրքը, կամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պետք է ՀԿ-ին կամավոր փոխանցի վճարված պետական տուրքի գումարը: Մինչև դատական նոր նիստը ԲՀԿ-ն կամավոր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին էր փոխանցել նաև ԻԱԿ-ի վճարած պետական տուրքի գումարը: Ուստի, 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին կայացված վճռով ԻԱԿ-ն ընդդեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության դատական գործը կարճվեց (դատական գործն առավել մանրամասն տես՝ http://foi.am/hy/all-cases/item/1037/):
 

← Վերադառնալ ցուցակին