Նորություններ և իրադարձություններ
Նշանակվել է ԻԱԿ-ն ընդդեմ ՀԴԿ-ի գործով դատական առաջին նիստը
17.07.2012
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և նշանակել է դատական առաջին նիստը: Այն տեղի կունենա 2012թ.-ի սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀԴԿ-ի դեմ հայց է ներկայացրել դատարան, քանի որ վերջինս չի պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը՝ կուսակցության կողմից 2012թ.-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախված գումարների վերաբերյալ: Կուսակցությունն անպատասխան է թողել նաև ԻԱԿ-ի կրկնակի հարցումը: ԻԱԿ-ի հարցումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://givemeinfo.am/hy/entity/311/:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատարանից խնդրել է պարտավորեցնել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը 5-օրյա ժամկետում տրամադրել ամբողջական տեղեկատվություն: ԻԱԿ-ն ընդդեմ ՀԴԿ-ի դատական գործին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://foi.am/hy/all-cases/item/1038/: