Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ԻԱԿ-ը ԲՀԿ-ին և ՀԴԿ-ին կհանդիպի դատարանում

02.07.2012

Հուլիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ Բարգավաճ Հայաստան և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների ղեկավարներին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու հայցերով:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱԺ ընտրություններին մասնակցող ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՀԴԿ, ՀԿԿ, ՀՀԿ, ՄՀԿ, ՕԵԿ կուսակցություններին ու ՀԱԿ դաշինքին 25.04.2012թ-ին նախընտրական քարոզարշավ իրականացնելու ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցումներ է ուղարկել, որին պատասխանել են վերոնշյալ բոլոր կուսակցությունները՝ բացառությամբ Բարգավաճ Հայաստան և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների, ինչպես և ՀԱԿ դաշինքի: Հարցումներին չպատասխանած կուսակցություններին և ՀԱԿ դաշինքին ԻԱԿ-ն ուղարկել է նաև կրկնակի հարցումներ, որոնք նույնպես մնացել են անպատասխան:

ԻԱԿ-ը դիմել է դատարան՝ խնդրելով Բարգավաճ Հայաստան և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններին  պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրելու հայցված տեղեկատվությունները հետևյալի մասին. 

1. Իրենց կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար են ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:

2. Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:

Հիշեցնենք, որ 2008թ. ԻԱԿ-ը դիմել էր դատարան ընդդեմ ՀԱԿ դաշինքի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, սակայն, չնայած այն բանին, որ, համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, դաշինքը որոշակի իրավունքներով և պարտականություններով օժտված մարմին է, դատարանը օրենսդրական կազուսի արդյունքում գտել էր, որ "Հայ ազգային կոնգրես" դաշինքը պատշաճ պատասխանող չէ:

Հարցումներին կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքից:

ԲՀԿ հարցում՝ `www.givemeinfo.am 

ՀԴԿ հարցում՝ www.givemeinfo.am 

 

← Վերադառնալ ցուցակին