Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

316 համայնքային ծառայող ստացավ պետական վկայական

18.05.2012

316 համայնքային ծառայող 2011-2012թթ.. վերապատրաստվել է Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում:

"Նման վերապատրաստումը անչափ ուսանելի էր, ցանկալի է գոնե տարվա ընթացքում տեղեկանանք արդի տեղեկություններին, որպեսզի կարողանանք մեզ համարել կայացած համայնքային ծառայող և օգտակար լինել համայնքի բնակիչներին", -այսպիսի գոհունակության խոսքերով հեռացան Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում վերապատրաստված Լոռու մարզի համայնքային ծառայողները:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 129-Ա հրամանով հաստատված "Միջանձնային հարաբերությունները, տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը տեղական ինքնակառավարման համակարգում" վերապատրաստման ծրագրով 2012թ. մայիսի 16-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 3-օրյա վերապատրաստման դասընթաց է անցել 316 համայնքային ծառայող՝ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարբեր քաղաքային և գյուղական համայնքներից:

Բոլոր մասնակիցները դասընթացից գոհ են հեռացել` ցանկություն հայտնելով կրկին վերապատրաստվել Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում: "Դասընթացները շատ օգտակար էին և հետայսու ՏԱ օրենքը իրենք ոչ միայն կկիրառենք, այլն նաև` կօգտագործենք, քանի որ շատ հարցեր կարելի է պարզել` տեղեկատվության ազատության իրավունքի շնորհիվ",  "օգտակար էր և ուսանելի", "հետաքրքիր էր, կփորձեմ կիրառել ստացած գիտելիքներս պրակտիկայում", "շատ արդյունավետ դասընթաց էր”, "բավականաչափ նոր տեղեկություններ ստացանք, արդյունավետ գիտելիքներ ստացանք"՝ նշել են վերապատրաստված համայնքային ծառայողներն իրենց գնահատման թերթերում:
Վերապատրաստման դասընթացին մասնակցած համայնքային ծառայողների 87 տոկոսը դասընթացը գնահատել է շատ օգտակար, 13 տոկոսը՝ օգտակար: Այն հարցին, թե արդյոք զգում եք ձեր գիտելիքը տվյալ թեմայով լրացնելու կարիք և կկիրառեք արդյոք ստացված գիտելիքն առօրյա աշխատանքի ընթացքում, բոլոր մասնակիցները՝ 316 համայնքային ծառայող, դրական պատասխան են տվել:

Նշենք, որ վերապատրաստմանը մասնակցած համայնքային ծառայողները ստացել են պետական նմուշի վկայականներ: Մինչ 2013թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում կվերապատրաստվի ևս 84 համայնքային ծառայող:
 

← Վերադառնալ ցուցակին