Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

7 ամիս՝ դատական նիստի օր նշանակելու համար

19.04.2012

Վերջապես 7 ամիս տևած լռությունից հետո ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը նշանակել է ԻԱԿ-ն ընդդեմ Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական դատական նիստի օրը:

Նախնական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանում:

Հիշեցնենք, որ դեռևս 2011թ. նոյեմբերի 8-ին ԻԱԿ-ը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ենթարկել վարչական պատասխանատվության:


Այս թեմայով այլ նյութեր՝

ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության
 

← Վերադառնալ ցուցակին