Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
28.09.2016 - "Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները". Դավիթ Հարությունյան
Տեղեկատվության ազատության համար շատ կարևոր է ունենալ պատշաճ մեխանիզմներ: Կարծում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրն արժանացավ Ոսկե բանալի մրցանակին:
22.11.2015 - Տեսանկարահանումները, elections.am կայքում տեղադրված տեղեկությունները՝ անձնական տվյալների գաղտնիության սպառնալի՞ք
Աղվերանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող "ԶԼՄ-ների վեճերի արտադատական լուծումներ տալու գործում տեղեկատվական վեճերի խորհրդի հզորացում" ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինար-քննարկման ընթացքում անդրադարթ եղավ նաև "Անձնական տվյալների պաշտպանության մասին" ՀՀ օրենքին:
22.11.2015 - "Շմայսի դեմ վիրավորական քոմենթի" համար լրատվամիջո՞ցն է պատասխանատու. մոտեցումները տարբեր են
ԶԼՄ ներկայացուցիչներն ու իրավաբաններն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան՝ արդյոք լրատվամիջոցը պատասխանատվությո՞ւն է կրում երրորդ անձի՝ իր լրատվամիջոցի տիրույթում թողած մեկնաբանության համա՞ր, թե՞ ոչ:
29.09.2015 - Սուրեն Քրմոյանը ճանաչվել է տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխության Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
28.08.2015 - Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողների փոխհատուցումը ինչ միջոցներով է եղել
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն "Առավոտին" ասաց, որ Ոստիկանությունը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 5 օր անց: Պատասխանը համարվել է թերի, քանի որ ոստիկանությունը չի տրամադրել ԻԱԿ-ի հարցման 3-րդ հարցով խնդրված տեղեկությունը:
04.08.2015 - Լրատվամիջոցների առջեւ ծառացած իրավական խնդիրները՝ համացանցի դարաշրջանում
Քննարկումը կայացավ օգոստոսի 1-2-ին՝ ԵԱՀԿ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը եւ «Արնի քընսալթինգ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը ներկայացրին ՏՎԽ գործունեության քառամյա փորձը: