Հրապարակումներ
Մամուլը մեր մասին

20.03.2011 - Տեսագրությունները պետք են ոստիկաններին
Խնդրի լուծման համար ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը առաջարկեց ստեղծել ուղենիշային փաստաթուղթ, որը հանգամանորեն կպարզաբանի, թե որ դեպքերում է ինֆորմացիայի չտրամադրումը կապված նախաքննություն գաղտնիության հետ:

20.03.2011 - Վաղվանից լա՞վ կաշխատենք
Լրագրողների եւ իրավապահ մարմինների համատեղ աշխատանքային երկօրյա քննարկումը, որը կազմակերպել էր ՞Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՞` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, ավարտվեց ջերմ մթնոլորտում:

19.03.2011 - Տեղեկատվության ազատության խնդիրների քննարկում Աղվերանում
Աշխատանքային քննարկումը բուռն է ընթանում: Լրագրողներին հիմնականում հուզում է այն հարցը, թե ինչու են իրենք հանդիպում խոչընդոտների` իրավապահ մարմիններից տեղեկատվություն պահանջելիս:

19.03.2011 - Լրագրողները և իրավապահ մարմինները
Լրագրողների կարծիքով` երբեմն նախաքննության գաղտնիք համարվող տեղեկատվությունը զենք է դառնում քննիչների ձեռքին, որպեսզի նրանք մերժեն տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին: Դատախազության ներկայացուցիչներն էլ նշում են, որ քննիչները պարտավոր են պահպանել գաղտնիությունը` նախաքննության շահերից ելնելով...
18.03.2011 - Իրավապահների լրատվամիջոցների հետ
Պետք է նշել, որ առաջին անգամ էր նման ձեւաչափով միջոցառում կազմակերպվում (պաշտպանության նախարարության լրատվական վարչության պատասխանատուն էլ վերջին պահին չներկայացավ), եւ վերոնշյալ լրատվության պատասխանատուները որոշ դեպքերում լրագրողների քննադատության հետ համաձայն չէին:
25.02.2011 - hra.am. "«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» արդեն 10 տարի գործում է Հայաստանում"
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԱԿ) հիմնադրվել է 2001թ. հունիսի 1-ին և որի հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը: 2001թ.-ից մինչ օրս կենտրոնը հրապարակում է «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: Այստեղ հրապարակվում է այն պաշտոնյաների «Սև ցուցակը», որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների,...