Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
05.05.2011 - Առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարները՝ «սև ցուցակում». նրանք խախտել են ինֆորմացիա ստանալու իրավունքը
Երեք պաշտոնյա և մեկ ռեկտոր հայտնվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոն հկ-ի (ԻԱԿ) այս տարվա առաջին եռամսյակի "սև ցուցակում", որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու կառույցները, որոնք խախտում են լրագրողների և քաղաքացիների ինֆորմացիա ստանալու իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով այս տարվա առաջին եռամսյակի տվյալները:

02.05.2011 - Գտել է ոչ հեղինակազրկված 5 անձի
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքերով` ինքը գտել է 5 հեղինակավոր եւ հանրության վստահությունը վայելող մարդկանց, ովքեր պետք է ներկայացնեն "Տեղեկատվական վեճերի խորհուրդը":
01.05.2011 - Լրագրողական դեմարշ դատարանների դե՞մ. Հիմնվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից և պաշտպանի նախաձեռնությամբ մայիսի 1-ից ստեղծվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ:

27.04.2011 - ՏԱ դասընթացներ ՊՆ աշխատակիցների համար
Երևանում մեկնարկեց հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության ազատության թեմայով երկօրյա դասընթացը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության ծառայության աշխատակիցների համար:

26.04.2011 - Որ պաշտոնյան չասի` չգիտեի, դրա համար մերժեցի
“Մենք այս դասընթացները նախաձեռնել ենք տեղեկատվության ազատության ոլորտում գտելիքի պակասը լրացնելու համար, որ պաշտոնյան էլ չասի, թե չգիտեի, դրա համար եմ մերժել տեղեկատվության տրամադրումը”, – Henaran.am –ի հետ զրույցում ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

25.04.2011 - Հանրային կապերի և ՏԱ վերաբերյալ դասընթաց Պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 26-ին մեկնարկել է Հանրային կապերի և ՏԱ վերաբերյալ երկօրյա դասընթացը: