Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

21.07.2011 - Մեղքի բաժին. զրպարտանքի և վիրավորանքի մասով հարուցված գործերում մեղավոր են նաև լրագրողները

2010 թ-ի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում ԶԼՄ-ների գործունեության մասով ուղղումներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Համաձայն այդ փոփոխությունների Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում ընդունվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին նոր դրույթներ, որոնց նախորդեցին բուռն բանավեճերը լրագրողների ու մեդիա փորձագետների շրջանում` կապված, հիմնականում, օրինախախտության համար սահմանված փոխհատուցման չափերի հետ` 500 000 դրամից...

14.07.2011 - Պետական կառույցները լրագրողներից վախենում են

"Ինֆորմացիայի ազատության կենտրոնի" նախագահ Շուշան Դոյդոյանն այսօր ասուլիսում տեղեկացրեց, որ ԻԱԿ-ի հոբելյանական տասնամյակի կապակցությամբ կենտրոնն ամփոփել է գործունեության տաս տարիներին "սև ցուցակում" հայտնված պաշտոնյաների ու պետական մարմինների անունները, ովքեր խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը:

01.07.2011 - Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նշում է իր 10 տարին

Հուլիսի 1-ին լրանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադրման տասնամյակը։ Կենտրոնի հիմնական առաքելությունն է պաշտպանել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը: Ինչպես նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ, իր գործունեության 10 տարիների ընթացքում ԻԱԿ-ը 6200 մարդու ապահովել է իրավական խորհրդատվությամբ, տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 28 դատական գործ է հարուցել՝ 90% դրական արդյունքով,...

30.06.2011 - Պետք է կպնել պաշտոնյայի գրպանին

Շուշան Դոյդոյանը տեղեկատվություն տրամադրելու ժամկետների խախտումը ամենալուրջ խնդիրն է համարում:

29.06.2011 - Կողպված թափանցիկություն

"Եթե տեղեկատվությունը բաց է, ապա նշանակում է, որ այն պետք է մատչելի լինի եւ լրագրողներին եւ այլ անձնանց, քանի որ եւ Սահմանադրությունը եւ "ՏԱ մասին" օրենքը տեղեկություն ստանալու իրավունքը համարում է յուրաքանչյուր անձինը եւ լրագրողներին որպես արտոնյալ խումբ չի ճանաչում: Սա սահմանադրական նորմի խախտում է",- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

21.06.2011 - Տեղեկատվությունը կտրամադրեն 2.5 տարի անց

Հունիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հայցն ընդդեմ «Երեւանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի: Դեռեւս 2009 թվականի փետրվարին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դիմել էր ՊՈԱԿ-ին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ պետական բյուջեից ՊՈԱԿ-ի ֆինանսավորման եւ վերջինիս ստացած հասույթի վերաբերյալ: «Երեւանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման...