Հրապարակումներ
Մամուլը մեր մասին

12.12.2011 - Նվեր լրագրողին. հայաստանյան մեդիաները տարբեր դիրքորոշումներ ունեն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը գտնում է, որ հնարավոր չէ նվեր ընդունելիս մնալ անաչառ, նվերի գործոնը ազդեցություն է ունենում ոչ միայն լրագրողի, այլեւ ամբողջ լրատվամիջոցի քաղաքականության վրա:

23.11.2011 - Պաշտոնյաների նպատակը ոչ թե վնասի փոխհատուցումն է, այլ լրատվամիջոցը լռեցնելը
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի, խոսքի ազատության, "Տեղեկատվության ազատության մասին" օրենքի, լրագրողական էթիկայի հարցերի շուրջ HayNews.am-ը զրուցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) տնօրեն Շուշան Դոյդոյանի հետ:

17.11.2011 - Խմբագիրները դժգոհ են Սահմանադրական դատարանի որոշումից
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի կարծիքով, ՍԴ-ն արմատական սխալ գործեց` իր ուղերձը հասցեագրելով իրավակիրառողներին եւ ոչ օրենսդիրին:

16.11.2011 - Շուշան Դոյդոյան. "Հիմա տեսնենք՝ Սահմանադրական դատարանի որոշումը բանի տեղ կդնե՞ն, թե՞ ոչ"
ՍԴ որոշման մեջ, ըստ Շուշան Դոյդոյանի, դրական կողմերից մեկն այն էր, որ ամրագրվեց՝ գնահատողական դատողություններն ապացուցելու պահանջն անհնարին է կամ, որ փոխհատուցման չափը չպետք է սպառնա լրատվամիջոցի գոյությանը, պետք է համարժեք լինի պատճառված վնասին:

22.09.2011 - ՀՀ Ազգային ժողովն ամենաքիչն է հարգում քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը
Այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011թ. մոնիտորինգի արդյունքները սեպտեմբերի 21-28-ը տևող Տեղեկատվության ազատության շաբաթ օրերի շրջանակներում։