Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

02.01.2012 - Հույս ունեմ, որ տեղեկատվություն տնօրինող մարմինները կորդեգրեն բաց աշխատելու սկզբունքը. Շ. Դոյդոյան

Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը` Շուշան Դոյդոյանը մաղթեց. Նոր տարում թող որ ծնվեն շատ համարձակ, խելացի ու առողջ երեխաներ։

27.12.2011 - Հարցազրույց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանի հետ

Դեռևս հսկայական անելիքներ կան ոլորտը զագացնելուն ուղղված։ Դա կգնահատեի 7 բալ։

22.12.2011 - Հայկական մամուլ 2011. երեք հարց, երեք փորձագետ, բազմաթիվ մտահոգություններ

2011 թվականն արդեն պատմություն է, և ժամանակն է ամփոփել, թե ինչպիսին էր տարին հայկական մամուլի համար` նախապատրաստվելով նոր` 2012 թվականին: "ՋեյՆյուզ"-ի թղթակիցը հայկական մամուլին վերաբերող երեք հարց է ուղղել Հայաստանի երեք մեդիա փորձագետների, որոնց պատասխանները տարբեր են, սակայն մտահոգությունը` շատ նման:

15.12.2011 - Շուշան Դոյդոյան. «Տեղեկատվության ազատությունը պետք է մաս կազմի նախընտրական քարոզարշավի»

"Առաջինը՝ որ մենք անելու ենք, գիրքը ուղարկելու ենք բոլոր այն 50 կազմակերպություններին, ովքեր մոնիտորինգի մեջ էին, որ նրանք կարդան, տեսնեն թերություններն ու հետեւություններ անեն: Եվ երկրորդը՝ գիրքը ուղարկելու ենք բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր պատրաստվում են ընտրապայքարին մասնակցել: Գրքում կա առանձին բաժին՝ "Առաջարկներ": Ինչ պետք է անել, որ Հայաստանում լավանա տեղեկատվության ազատության վիճակը: Ուղարկելու ենք, որ մեր առաջարկները ընդգրկեն իրենց նախընտրական ծրագրերում":

15.12.2011 - “Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011”. Պաշտոնյաների մոտ բացակայում է “բաց աշխատելու մշակույթը”

Այսօր լրագրողներին ներկայացնելով մոնիտորինգի արդյունքները, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը նշել է, որ մոնիտորինգի շրջանակներում 2011թ. մայիս-հունիս ամիսներին 10 դիմողների կողմից 250 հարցում է ուղարկվել տեղեկատվություն տնօրինող 50 մարմնի` պետական կառավարման 10 կենտրոնական մարմին, 10 մարզպետարան, 10 քաղաքապետարան, 10 գյուղապետարան եւ 10 հանրային նշանակության կազմակերպություն:

15.12.2011 - 70-ից ավելի կազմակերպություններ տեղեկատվություն չեն տրամադրել

"30 տոկոսը մնացել են անպատասխան, որը մեզ համար բավական մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ 2003թ-ից օրենքը գործում է, մերժումների թիվը ևս մտահոգիչ է՝ ստացել ենք 8 մերժում, որոնցից միայն մեկն է եղել օրենքին համապատասխան, այսինքն նրանք չեն պահպանել օրենքի այն դրույթը, որով ասվում է, որ,եթե չեն կարող պատասխանել , պետք է հստակ գրավոր կերպով նշեն մերժման հիմքերը",- ասաց "Տեղեկատվության ազատության կիրառումը ՀՀ-ում" ծրագրի ղեկավար, ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը: