Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
28.09.2012 - Միայն ոսկե բանալիներ էին. Ժանգոտ կողպեք չտրվեց առաջին անգամ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր տեղեկատվության ազատության օրվան նվիրված ամփոփեց ամենամյա "Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք" մրցանակաբաշխությունը: Արդեն տասը տարի է, ինչ կենտրոնը հանձնում է խորհրդանշական բանալիները:
28.09.2012 - «Ժանգոտ կողպեքի» տիրոջը չգտան
Այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ժյուրին չի շնորհել ժանգոտ կողպեք մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին:
28.09.2012 - Այս տարի ոչ մի պետական մարմին չստացավ «ժանգոտ կողպեք». դրանք ավելի թափանցիկ են սկսել աշխատել
"Մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ այս տարի ոչ մի պետական մարմին չի ստանա "ժանգոտ կողպեք" մրցանակ, ինչը վկայում է այն մասին, որ մեր պետական մարմինները չեն թերացել իրենց աշխատանքում",- ասաց Դոյդոյանը:
05.07.2012 - Հերթական պատժամիջոցը լրատվամիջոցների դեմ
Վերջին շրջանում լրագրողների հանդեպ բռնությունների թվի նվազման միտում է նկատվում, սակայն դրան զուգընթաց աճում են լրատվամիջոցների դեմ հարուցված դատական հայցերը։
04.07.2012 - ԶԼՄ-ները սնանկացան` պատիվ պահանջող չկա, վճռաբեկը որոշեց...` լուր տվող չկա
Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը նշեց. "Մեր հիմնական կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի ապահովել և պահպանել մեր անկախությունը` ֆինանսական անկախություն, որոշումների անկախություն: Իհարկե, դա բավականին դժվար է, բայց մինչ օրս` արդեն մեկ տարի գործում է խորհուրդը, մենք մեր բոլոր որոշումներում որևէ տեսակի շահեր, որևէ կողմի տեսանկյուն չենք փորձել պաշտպանել":
03.07.2012 - Սեմինար՝ նվիրված Հայաստանում զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական լուծմանը
Միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, նպատակ ունի տեղեկացնել լրագրողներին և իրավաբաններին Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) աշխատանքի մասին` որպես այլընտրանքային մարմին, որը կարող է լուծել լրատվամիջոցներին առնչվող վեճերը: