Հրապարակումներ
Մամուլը մեր մասին

27.05.2015 - Փակ պատասխանատուներ չեն լինի
Մայիսի 27-ին տեղի ունեցավ "Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին" ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի հանրային քննարկումը:

27.01.2015 - "Երբեմն տեղեկատվությունն այնքան ուշացած են տրամադրում, որ այն կորցնում է իր իմաստը". Գևորգ Հայրապետյան
Իրավաբանի խոսքով՝ երբեմն տեղեկատվությունն այնքան ուշացած են տրամադրում, որ այն կորցնում է իր իմաստը, երբեմն էլ այնպես են պատասխանում, որ պարզ երևում է՝ խուսափում են տեղեկություն տրամադրելուց:

26.01.2015 - Դժկամ տեղեկատուները․ սև ցուցակ
Ինչպես տեղեկանում ենք ԻԱԿ-ի կայքից, 2014թ. ընթացքում մարդկանց` տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտել են հետևյալ պաշտոնյաները` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը...

28.08.2014 - Կառավարությունը կարևոր առաջարկները մերժեց
Հայաստանը 2011-ից անդամակցում է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) ծրագրին և ավարտելով 2012-2013 թվականների գործողությունների ծրագիրը՝ այժմ մշակում է 2014-2016 թվականների գործողությունների ծրագիրը: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ՀՀ կառավարությանն է ուղարկել առաջարկություններ, սակայն, ինչպես աշխատանքային խմբի անդամները տեղեկացրին, դրանց մեծ մասը մերժվել են: Քննարկեցին նաև, թե ընդհանրապես ՀՀ քաղաքացիական հասարակությունը ինչ մասնակցություն կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը...

16.06.2014 - Էլեկտրոնային հարցումներն ուղարկվել էին անստորագիր
"Առավոտը" գրում է. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանի ասուլիսին ներկայացել էր միայն Aravot.am-ը: Հետեւաբար, նա պատասխանեց մեր հարցերին, թե ինչ պետք է ներկայացվեր այսօր: Պետք է ներկայացվեր տեղեկատվության ազատության վիճակը վերջին կիսամյակում, անդրադարձ պետք է լիներ անցյալ եռամսյակի «Սեւ ցուցակին», եւ երեք դատավարությունների մասին՝ Պաշտպանության նախարարության, Բրյուսովի անվան համալսարանի, «Արմենթել» ընկերության դեմ: